Սնունդը և առողջությունը
Ուղեղի համար օգտակար 6 համեղ մթերք. news.am
Ֆիզիկական կանոնավոր ծանրաբեռնվածությունը եւ ճիշտ սնվելը կարող են օգնել` տարիքին զուգահեռ, պահպանել հիշողությունը եւ մտավոր ֆունկցիաները: Առողջ սննդի ոլորտի փորձագետ Կասանդրա Բարնսը (Մեծ Բրիտանիա) նշում է 6 մթերքի մասին, որոնք օգտակար են ուղեղի համար:
Յուղոտ ձուկ
Յուղոտ ձուկը (օրինակ՝ սաղմոնը) Օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որոնք հայտնի են որպես DHA: Այն մեծ քանակով պարունակվում է նաեւ ուղեղի գորշ նյութում: Գիտնականների կարծիքով՝ DHA-ի բավարար ծավալը նպաստում է հիշողության պահպանմանը, սովորելու գործընթացին եւ IQ-ի մակարդակի բարձրացմանը:
Հապալաս
Մեծաթիվ հետազոտություններով հաստատվել է, որ հապալասի օգտագործումը մեր ուղեղի համար օգտակար է հատկապես տարեց տարիքում: Հապալասը պոլիֆենոլներ է պարունակում, որոնք ուղեղը պաշտպանում են օքսիդատիվ սթրեսից եւ բորբոքումներից:
Սեւ շոկոլադ
Սեւ շոկոլադը ուղեղի համար հրաշալի մթերք է: Կակաոյի հում հատիկները հագեցած են ֆլավոնոլներով, որոնք հզոր հակաօքսիդանտ են եւ կարող են ուղեղը պաշտպանել նյարդադեգեներատիվ հիվանդություններից: Սակայն հարկ է նշել, որ խոսքը հենց կակաոյի մեծ պարունակությամբ սեւ շոկոլադի մասին է:
Դդմի կորիզներ
Դդմի կորիզները ցինկի աղբյուր են, որը չափազանց կարեւոր է ուղեղի մտավոր գործունեության համար՝ մտածելու, սովորելու եւ հիշողությունն ամրացնելու: Այս կորիզներում նաեւ մեծ քանակով մագնեզիում կա, ինչը նյարդային ազդակներին օգնում է ճանապարհորդել օրգանիզմում, այդ թվում նաեւ այն ազդակներին, որոնք ուղեղից են ստացվում եւ ուղեղ են գնում: Կորիզներում մեծ է նաեւ ճարպաթթուների եւ սպիտակուցների պարունակությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ դրանք նաեւ բավականին շատ կալորիաներ են պարունակում:
Ձու
Ձվի դեղնուցում շատ խոլին կա, որն անհրաժեշտ է նյարդերի միելինային թաղանթի նորմալ գործունեության համար: Ձուն նաեւ В վիտամինի եւ երկաթի աղբյուր է, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի եւ մտավոր ֆունկցիաների համար:
Ծովային ջրիմուռներ
Ճապոնական խոհանոցի առանցքային բաղադրամասը ծովային ջրիմուռներն են, որոնք գերօգտակար հանքանյութեր են պարունակում, այդ թվում՝ յոդ: Ինչպես մագնեզիումը, յոդը նույնպես կարեւոր դերակատարում ունի նյարդային համակարգի եւ ուղեղի առողջության համար, ինչպես նաեւ ցինկը՝ այն պահպանում է մտավոր ֆունկցիաները: Դրանից զատ, յոդն անհրաժեշտ է վահանաձեւ գեղձի նորմալ գործունեության համար: Բավականին դժվար է սննդամթերքից անհրաժեշտ քանակով յոդ ստանալ, բայց եթե սննդակարգի մեջ ներառվեն ծովային ջրիմուռները, այն կլրացնի օրական պահանջը:
07.12.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ